12 02 2023

«Համմեր»-ի սեփականատերը հայտնի հեղափոխական ակտիվիստ է․ Hraparak.am

«Համմեր»-ի սեփականատերը հայտնի հեղափոխական ակտիվիստ է․ Hraparak.am

«Հրապարակ»-ը գրում է․ Հանրապետության հրապարակում ուրբաթ ուշ երեկոյան պարեկներին չենթարկվող, երթեւեկության կանոնները կոպիտ խախտող «Համեր» մակնիշի մեքենայի սեփականատեր Ֆելիքս Սահրադյանը հայտնի հեղափոխական է: Չնայած իշխանական պրոպագանդիստները Հանրապետության հրապարակում տեղի ունեցած խայտառակությունից ժամեր անց փորձեցին հանրությանը մատուցել, թե գործ ունենք նախկին թալանչի ընտաիքներից մեկի հղփացած որդու հետ, սակայն Արարատի բնակիչները մեզ պատմեցին, որ քաղաքում ունեւոր այս ընտանիքը, որին պատկանում է Արարատի «Ոսկու աշխարհ» խանութը, հայտնի հեղափոխականներ են, 2019-ին էլ մասնակցել են «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժմանը՝ զանգվածային անկարգություններին, հայտնի ձեւերով ակցիային: Արխիվացված նյութերում էլ երեւում է, որ հայտնի «Համեր» մակնիշի մեքենայի վրա է տեղադրվել ակցիայի համար նախատեսված սարքավորումները՝ բարձրախոսները:

Հիշեցնենք, որ փետրվարի տասին հայտնի միջադեպի ժամանակ մեքենան վարել է սեփականատիրոջ որդին՝ Արարատ քաղաքի բնակիչ 25-ամյա Գեղամ Սահրադյանը: Ի դեպ, արարատցիները չեն հաստատում լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունները, թե Գեղամն առողջական խնդիրներ ունի, պատմում են, որ ավելի շատ խնդիրներ ունի թմրանյութերի հետ, որի պատճառով էլ ամուսնական կյանքը չի հաջողել: Ամուսնությունից մեկ ամիս էլ չի անցել, զույգը բաժանվել է:

Նշենք, որ դեպքի վերաբերյալ Քննչական կոմիտեն հաղորդեց, որ քննությամբ պարզվել է, որ «Համեռ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եղել է ենթադրաբար թմրանյութի ազդեցության տակ:

Ստորև ներկայացնում ենք արխիվային լուսանկարներ ակցիայից, որտեղ երևում է «Համեր» մակնիշի մեքենա:

«Համերի» պետհամարաիշն է, որը  համացանցում հայտնվեց ուրբաթ օրվա միջադեպից հետո:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ