11 02 2023

Սերդար Քըլըչը շնորհակալություն է հայտնել Ռուբեն Ռուբինյանին և Վահան Կոստանյանին` առատաձեռն օգնության համար

Սերդար Քըլըչը շնորհակալություն է հայտնել Ռուբեն Ռուբինյանին և Վահան Կոստանյանին` առատաձեռն օգնության համար

Շնորհակալություն հարգելի Վահան Կոստանյան, հարգելի Ռուբեն Ռուբինյան, ձեր բարի ջանքերի համար, որոնք այս ամենը հնարավոր դարձրեցին: Այս մասին թվիթերյան իր օգտահաշվում գրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շրջանակում Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը:

«Ես միշտ կհիշեմ հայաստանցիների կողմից ուղարկված առատաձեռն օգնությունը՝ օգնելու մեղմել մեր ժողովրդի տառապանքները Թուրքիայի երկրաշարժից տուժած շրջաններում»,- գրել է նա:

Ավելի ուշ Քըլըչը ևս մի գրառում է կատարել ՀՀ-ից ստացված օգնության վերաբերյալ.

«Բացի 28 հոգանոց թիմից և տեխնիկական սարքավորումներից, երկրաշարժից անմիջապես հետո հայ ժողովուրդը 100 տոննա պարենամթերք, դեղորայք, ջուր և շտապ օգնության այլ փաթեթներ է ուղարկել 5 բեռնատարներով, որոնք մեկնել են Ադըյաման՝ անցնելով Ալիջանի սահմանային դարպասով։

Շնորհակալություն Ռուբեն Ռուբինյան, շնորհակալություն Հայաստան»,- գրել է նա:

 

 Изображение

Изображение

Изображение

Изображение

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ