ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանից լրագրողները հետաքրքրվեցին ընդդիմության պայքարի մասին՝ նշելով,որ իշխանությանը հեռացնելու գործւմ չհաջողեց․ ի պատասխան՝ ընդդիմադիր պատգամավորն ասաց․
«Չենք հաջողել և դա ընդդիմության ոչ կազմակերպված աշխատանքի հետևանք է,բայց դա չի նշանակում, որ երկիրը պետք է մնա այս վիճակում և սրանում մեղադրել միայն «Հայաստան» դաշինքին և միայն երկու խմբակցություններին արդար չէ։ Ըննդդիմության քննադատողները, այդ թվում որոշ լրագրողներ, խոսում էին ընդդիմության, հատկապես՝ խորհրդարանական ընդդմության ձախողման մասին, ասում են՝ եթե նրանք չլինեն, մենք կգանք․ 90 օր է, 3 ամիս է ընդդիմությունը փողոցում չէ․ բա ո՞ւր են, դաշտն ազատ է, թող գան»,-ասաց Աղվան Վարադանյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը