07 02 2023

Գլխավոր դատախազն ուղիղ մեջբերումներ է անում վկաների ցուցմունքներից, ինչի իրավունքը չունի․ Խամոյան



«Պարոն Օհանյանը երեկ իր ուղերձում շատ հստակ անդրադարձ է կատարել, շատ հստակ ներկայացրել է այն հիմնավորումները, որոնցով պայմանավոված է մեր որոշումը՝  այսօրվա բարդագույն իրավիճակում, որ գտնվում է մեր երկրը, չմասնակեցել այս բեմականացանը  և թույլ չտալ  իշխանություններին հերթական անգամ փորձ կատարել  հանրության ուշադրությունը  նման բեմակացումներով  երկրի իրական օրակարգերից շեղելու համար, մենք դա թույլ տալ չենք կարող»,-Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայստան» խմբակցության պատգամաովր Ատգնեսա Խամոյնաը՝ անդրադառնալով խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին անձեռնխելիությունից զրկելու  գործընթացին։

«Ինձ զարմացնում է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի կողմից վկաների ցուցմունքներ հրապարակելը, տարբեր անձանց քրեադատավարական կարգավիճակներ հրապարակելը»,-ասաց Ագնեսա Խամոյանը ՝ ընդգծելով․

«Ինքը մեկ ասում է՝ իրավունք չունի այլոց մասով մանրամասներ ներկայացնելու, քանի որ Սեյրան Օհանյանի գործով է եկել, բայց այլոց քրեադատավարական կարգավիճակներ է հրապարակում: Ուղիղ մեջբերումներ է անում վկաների ցուցմունքներից, ինչի իրավունքը, ակնհայտորեն չունի: Ես հասկանում եմ, որ ՔՊ-ական պատգամավորները փորձում են հասարակության համար հանրամատչելի մատուցել, թե ինչպիսի «մեծագույն հանցանքներ» է գործել Սեյրան Օհանյանը: Բայց մի փաստ եմ ուզում արձանագրել. Նման կարգավիճակով ՊՆ բալանսում 7 տասնյակից ավելի շինություն է գտնվում, այստեղ փորձում էին ներկայացնել, որ գործող զորամաս է եղել Նախիջևանի սահմանին, որ օտարվել է, փողեր են աշխատել, բանկում գրավադրել են եւ այլն: Եթե չեմ սխալվում 5 պատգամավոր իր հարցադրումներում շեշտում էր, որ, փաստորեն, Սեյրան Օհանյանը կարող էր օգտվել վաղեմության ժամկետից, բայց չի օգտվել»,-ասաց Ագնեսա Խամոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ