ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Վերին Լարսում լոգիստիկ խնդիրներ ունեինք, սակայն շնորհակալ ենք ռուսական կողմին, որ արագ այդ խնդիրները լուծվում են։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է դաշնակցական տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
Նա նաեւ նշել է. «Սա այն դեպքում, որ 2022 թվականի ընթացքում հազարավոր բեռնատարներ շաբաթներով հերթերի մեջ էին, բազմաթիվ արտահանողներ մեծ կորուստներ ունեցան ապրանքների փչանալու հետևանքով։ Անշուշտ, այս ամենը կախված է նաև վրացական կողմից։
Ինչևէ, երկրի ղեկավարի նման պահվածքը հանգեցնելու է ապագայում նման իրավիճակների կրկնության։ Ռազմավարական գործընկերոջը չպետք է քծնել տեղի-անտեղի առիթներով, այլ աշխատել հետը փոխշահավետ և փոխդարձ վստահության մթնոլորտում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը