Շրջափակված Արցախում Խոսրովյանների ընտանիքում 9-րդ զավակն է ծնվել։ Ծնողները փոքրիկին անվանակոչել են Էմիլ։ Մայրիկը մտահոգություն ունի՝ շրջափակված Արցախում մանկական կերի ու տակդիր պակաս կա։
Մինչեւ երեխայի ծնվելը, Արեւիկը 8 բալիկներից երկուսի հետ տեղափոխվել էր Ստեփանակերտ։ Վառելիք չունենալու պատճառով Արեւիկի ամուսինը Ճարտարից չի կարողացել Ստեփանակերտ գնալ։ Արեւիկը մի քանի օրից տուն կվերադառնա՝ 6 բալիկների ու ամուսնու մոտ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը