29 01 2023

Տարածաշրջանային «կաթսան» եռում է, բայց միջի «ապուրը» դեռ չի եփել․ Արմեն Պետրոսյան

Տարածաշրջանային «կաթսան» եռում է, բայց միջի «ապուրը» դեռ չի եփել․ Արմեն Պետրոսյան

Արաբագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Տարածաշրջանային «կաթսան» եռում է, բայց միջի «ապուրը» դեռ չի եփել

Հունվարի 27-29-ին տեղի են ունեցել արտաքուստ միմյանց հետ ուղիղ կապ չունեցող մի շարք իրադարձություններ, որոնք փոխլրացնելով խիստ պայթյունավտանգ են դարձրել տարածաշրջանի անվտանգային իրավիճակը։

Հունվարի 27-ին ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել Երուսաղեմում (7 զոհ), որին խոստացել է «հզոր և անհապաղ» պատասխան տալ Իսրայելի պատմության ամենից աջակողմյան կառավարության վարչապետ Բենյամին Նեթանյահուն։

Նույն օրն Իսրայելում հանդիպել են «Մոսադ»-ի ևԿՀՎ-ի ղեկավարները։

Նույն օրը տարածվել է «Իրանի հետ հարաբերություններում ռազմական սցենարը չբացառելու» վերաբերյալ Ջ. Բայդենի տեսակետը։

Նույն օրը զինված հարձակում է տեղի ունեցել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ(1 զոհ)։ Բաքվին համակողմանի աջակցության մասին են հայտարարել Թուրքիան ու Իսրայելը։
Արդեն հունվարի 28-29-ին տեղեկատվություն տարածվեց իրանական ռազմական օբյեկտների դեմ հարձակման մասին, որի պատասխանատվությունը ուղղակի կամ անուղղակի կերպով(հակակառավարական «Մոջահեդդինե Խալղ» կազմակերպություն) դրվում է Իսրայելի վրա։
Վերոնշյալի համատեքստում տարածաշրջանում եփվող «ապուրի» բաղադրիչները համալրող աղը կդառնա Իրանի պատասխանը տեղի ունեցած հարձակումներին։ Իսկ կաթսան դեռ կեռա, «ապուրը» դեռ եփելու տեղ ունի։

Հ.Գ. 1. Փորձելով տուրք չտալ ընթացիկ իրադարձությունների քարոզչական և հոգեբանական լայն շերտերին, այնուամենայնիվ, կարծում եմ, որ Իրանի դեմ տեղի ունեցած հարձակումն առավելապես հենց հոգեբանական ճնշման հարթությունում է, երկրի ներսում իրավիճակի թեժացմանը նպաստելը և իհարկե, Իրանին առավել մեծ արկածախնդրության մեջ ներքաշելը։

Հ.Գ. 2. Հայաստանի դիրքավորումը պետք է լինի խիստ աչալուրջ։
Քանի որ նախօրեին Իրանում տեղի է ունեցել նաև երկրաշարժ, կարելի է մեկ տեքստով արագանքել երկու իրադարձություններին միաժամանակ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ