Մալաթիա տոնավաճառի ֆեյբուքյան էջում հայտարարություն է տարածվել․
Սիրելի հայրենակիցներ,
Հաշվի առնելով այսօր մամուլում տեղ գտած տեղեկատվությունն այն մասին, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը որոշում է ընդունել կասեցնել տոնավաճառի գործունեությունը, տոնվաճառի տնօրինությունը ցանկանում է տալ բացատրություն հանրությանն ավելի ճշգրիտ տեղեկատվությամբ ապահովելու նպատակով:
Նախ և առաջ ցանկանում ենք շնորհակալություն հայտնել վերը նշված տեսչական մարմնին իր գործունեության մասով:
Տոնավաճառի տնօրինությունը ցանկանում է տեղեկացնել, որ տեսչական մարմնի կողմից հայտնաբերված 17 հակահրդեհային պարտադիր կանոնների պահպանման խախտումներից 12-ի մասով լիարժեք բավարարել ենք տեսչական մարմնի պահանջները, մնացածի մասով ներկայումս կատարվում են աշխատանքներ: Ցանկանում ենք հայտնել նաև, որ տոնավաճառի տնօրինությունը դիմել էր տեսչական մարմնին, որպեսզի վերջինս մեկ անգամ ևս կատարի ստուգում տոնավաճառի տարածքում և կազմի համապատասխան արձանագրություն կատարված աշխատանքների վերաբերյալ: Նշված աշխատանքների կատարումը հաստատվել է երկկողմանի ստորագրված արձանագրությամբ, իսկ մնացած մասով պատրաստակամ է եղել ավարտին հասցնել մնացած աշխատանքները, դիմել է նույնիսկ տեսչական մարմնին` ակնկալելով նրանց կողմից համապատասխան մասնագետի խորհրդատվություն:
Ցանկանում ենք տեղեկացնել, որ այժմ էլ հրավիրել ենք մասնավոր հատվածից համապատասխան մասնգաետ և ակտիվ շարունակում ենք աշխատանքները:
Հաշվի առնելով այսօր մամուլում տեղ գտած մի շարք իրականությանը չհամապատասխանող հոդվածներ, հանրությանը թյուրըմբռման մեջ չգցելու նպատակով, խնդրում ենք, մեր հարգարժան լրատվամիջոցներին հրապարակել միմյայն հավաստի տեղեկատվություն: Տոնավաճառի տնօրիունթյունը պատրաստ է տալ ցանկացած տեղեկատվություն վերոնշյալ աշխատանքների մասին, ինչպես նաև հրավիրում է տեղում ծանոթացնելու իրավիճակին և կատարված աշխատանքներին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը