01 02 2023

Գնում ենք տեսչական մարմին, հասկանանք, թե ինչ են առաջարկում. Մալաթիա տոնավաճառի տնօրեն



Մալաթիա տոնավաճառի 10-12 աշխատակիցներ տնօրեն Սամվել Ավետիսյանի հետ պատրաստվում են գնալ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին՝ հասկանալու համար, թե ինչպես է լուծվելու հարցը:

«Երեկ երեկոյան տեսչական մարմինն ուղարկեց իր աշխատակիցներին, միասին նայեցինք ամբողջ տարածքը, որ շատ հրդեհավտանգ չէ։ Այսօր  պետք է պատասխան տան, թե քանի օր ժամանակ են տալիս շտկելու որոշ թերություններ, որպեսզի  կարողանանք աշխատել։ Հիմա 10 հոգով կգնանք տեսչական մարմին, մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը սպասում է մեզ: Կրուցենք ու տեսնենք, թե ինչ կլինի վերջնական որոշումը»,- ասաց տոնավաճառի տնօրենը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ