ԱԺ-ի աշխատակազմի պետական ծառայողները Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ խրախուսվել են միանվագ դրամական պարգեւատրմամբ: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից:
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածով` կարգադրում եմ. Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն հավելվածի: Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,-ասվում է կարգադրության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը