23 01 2023

Փաշինյանի կառավարման օրոք հաստատ գալու է ձեր զավակի հերթը․ ակցիայի մասնակից



«Համախմբում» նախաձեռնությունը կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է անում։ Նախօրեին տարածված հայտարարությամբ նշվում է․  «Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզում ոչ մարտական պայմաններում 15 ժամկետային զինծառայողների կյանքը խլած ողբերգությունը ՀՀ իշխանությունների կողմից Զինված ուժերի կառավարման հերթական հանցավոր ձախողման հետևանքն է։ Մեր յուրաքանչյուր զինվորի կյանքը բարձրագույն արժեք է, և նրանց ողբերգական կորստի հիմնական պատասխանատուները ՀՀ վարչապետը և պաշտպանության նախարարն են, ովքեր չպետք է հերթական անգամ խուսափեն պատասխանատվությունից»։

Ակցիայի մասնակիցներից մեկը հիշեցրեց 2013 թիվը, երբ ԱԺ-ում Արցախի անկախության  ճանաչմանը Փաշինյանը կողմ  էր քվեարկել՝ ասելով․ « Եթե դու  2013 թվին կողմ ես քվեարկել , իսկ 2020 թվին հայտարարում էիր, որ մեր բանակը տարածաշրջանում հարց լուծող է , ապա ի՞նչ է եղել, որ հայտարարում ես Արցախն այլևս Ադրբեջան է»,-ասաց ակցիայի մասնակիցը։

Մանրամսն՝ տեսանյութում։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ