22 01 2023

Նիկոլական հերթական կրկեսի մասին․ ՀԿ-ն խրամատներ է կառուցում․ Վահե Սարգսյան

Նիկոլական հերթական կրկեսի մասին․ ՀԿ-ն խրամատներ է կառուցում․ Վահե Սարգսյան

Yerkir.am-ի խմբագիր Վահե Սարգսյանը գրում է․

ՈՄԱ֊ն խրամատներ է կառուցելու Գորիսում, Հադրութի համար դեռ մարտեր են գնում, Շուշիի համար մարտերը շարունակվում են կամ նիկոլական հերթական կրկեսի մասին...

Պատկերացնու՞մ եք` 2022 թ․ բյուջեն պաշտպանության գծով ունի 190 մլրդ դրամի թերակատարում․ պաշտպանության ոլորտի համար հատկացված 360 մլրդ դրամից ծախսվել է ընդամենը 170 մլրդ դրամը։ Այսինքն՝ նորմալ, անվտանգ զորամասեր, զինանոցներ, դիրքեր, կացարաններ սարքելու համար կա ամեն ինչ կա, միայն չկա հրաման դրանք կառուցելու, և արդյունքում` մեջտեղում է հայտնվում ինչ որ մի հասարակական կազմակերպություն և կրակային դիրքեր կամ խրամատներ սարքելու արտոնագիր ստանում...

Էս կրկեսի վերջը պիտի տրվի, մենք քոչվոր ցեղախումբ չենք, մենք հարկ ենք վճարում, և պետությունը արագորեն պիտի ձեռնարկի մեր պաշտպանությունը, այլ ոչ թե ինչ որ ՀԿ֊ներ էս կապիկությունների ֆոնին հերոսանան, փող հավաքեն, հասարակության հայրենասիրական մղումները պարպեն ու վերջում էլ կարող է հանկարծ ասեն` մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, սաղ մեկ են, այն է` նիկոլ վարչապետ...

Կայացած կամ կայացող բանակին օժանդակելը բոլորովին ուրիշ բան է, միանգամայն խրախուսելի, և ազգ֊բանակ հայեցակարգը միանշանակ պիտի գործի, բայց դիտավորյալ կազմալուծվող բանակի պայմաններում հասարակության էներգիան ուղղել ոչ թե իշխող թուրքահաճո խունտային քշելու և հզոր պետական հանակարգ կառուցելու, այլ իբր պետության կամ բանակի փոխարեն գործ անելու` սա լրիվ ուրիշ երգ ու սցենար է, շատ վտանգավոր ու կասկածելի սցենար...

Հ.Գ. Վարդուշ տատի թոռն էլ լավ ֆինանսիստ է, դե որ էդպես է` եկեք էդ դեպքում ֆիննախը լուծարենք, ինքն իր խելքով ու ՀԿ֊ով փող հավաքի, պետական բյուջեի հարցերը որոշի...

Ստորև տեղադրում եմ փաստաբան Mher Hakobyan ի շատ տեղին անդրադարձն այդ մասին.

«Գորիսի տարածաշրջանի ողջ երկայնքով «ՈՄԱ Գորիս»-ը կրակային կետեր ու խրամատներ է կառուցելու։ Այդ թվում՝ Ներքին Խնձորեսկում»,- հայտնում է ֆեյսբուքային նյուզֆիդս,- «Մենք մեր տունն ենք ամրոց սարքում ու պաշտպանում: Անձնապես խնդրում եմ բոլորիդ անցնել հղումով ու նվիրաբերել, որ տեխնիկան ամեն օր կարողանա աշխատել»։

Հիմա ես 25 տարվա իրավաբանս կամ ՄԻ ԲԱՆ ԼԱՎ ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ, ԿԱՄ ՄԻ ԲԱՆ ԻՐՈՔ ԱՅՆ ՉԷ: Պետությունն ու պաշտպանության նախարարությունը... վերացել ե՞ն, վերադարձել ենք XIX դարի վերջի ինքնապաշտպանական սկզբունքների՞ն:

Ամենայն հարգանով ՈՄԱ գործունեությանը, բայց... կներեք, ՈՄԱ-ն Ո՞Վ Է, որ կրակային կետեր ու խրամատներ կառուցի: Մյուս կողմից՝ եթե ՈՄԱ-ն է կառուցում և զուտ Գորիսում, ապա հավանական է կարծել, որ պաշտպանական այս ենթահամակարգը դուրս է Սյունիքի և ՀՀ արևելյան պաշտպանական ողջ համակարգից՝ տեղայնական պաշտպանություն զուտ Գորիսի համար: Իսկ կառուցողներն ունե՞ն անհրաժեշտ գիտելիքներ, իսկ նրանք տեղյակ ե՞ն ՀՀ արևելյան պաշտպանական շրջանի ԳԱՂՏՆԻ համակարգից: Եթե տեղյակ են, ուրեմն պետական գաղտնիք է խախտվել, եթե տեղյակ չեն, ապա... ո՞նց են կառուցում:

Տղերք, մարդիկ հավաքվել և որոշել են, որ մարդկային մեծ խմբերի կազմակերպման ամենաարդյունավետ ձևը ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ է՝ իր պետական կառավարմամբ: Մենք ունենք պետություն, որն ունի կառավարման մարմին՝ պաշտպանության նախարարություն: Ինչո՞ւ է ՈՄԱ-ն կառուցում դիրքեր, որևէ մեկը կարող է՞ ինձ բացատրել: Է Միանգամից բանակն էլ ցրեք, ջոկատներ կազմեք, ամեն մեկդ ձեր գյուղում ու քաղաքում նստեք, վերջացնենք հարցը:

Դե իսկ վերջում ընդհանրապես տխուր է՝ թե բա... ՓՈՂ ՏՎԵՔ, ԹԵ ՉԷ ՉԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱ ԱՎԱՐՏԵԼ ԳՈՐԾԸ: Փող չկա… (այստեղ, մեղմ ասած՝ զայրույթ) - Երևանի կենտրոնի զարդարման, թանկարժեք ծառայողական մեքենաների ու դրանց սպասարկման և պարգևավճարների համար փող կա, սրա համար... չկա՞: Լո՞ւրջ, էս լուրջ ե՞ք ասում:

Ու փաստորեն եթե փող չհավաքվի, տեխնիկան չի աշխատի և ինչ որ պաշտպանական շրջան չի ստեղծվի՞, կրակային կետեր ու խրամատներ չեն փորվի՞: Սենց ե՞նք պատրաստվում դիմադրել Ալիևին և Էրդողանին:

Գժվել ե՞ք:

Հ.Գ. Ես ինձ մեջտեղից պատռում եմ, թե մեզ համակարգ է պետք, մեր համակարգը վատ է գործում, այստեղ ոչ միայն չեն մտածում համակարգը կարգավորելու մասին, այլև համակարգն են քանդում և համակարգից դուրս քայլեր են անում:

Հ.Գ.Գ. Իմ կողմից հարգված տղերքից մեկն էլ քիչ առաջ հպարտությամբ հայտնում էր, թե ՍԱՀՄԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՂ ՋՈԿԱՏ Է ՍՏԵՂԾԵԼ: ՀՀ բանակը 31 տարեկան է և… ջոկատ է ստեղծվում, որ սահման պահվի, վերադարձ է արվում ջոկատներին՝ կանգնիր, աշխարհ, իջնող կա, ԵՐԵՎԻ ԵՍ ԻՆՉ ՈՐ ԲԱՆ ԻՐՈՔ ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ…

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ