21 01 2023

Հրդեհից զոհված Նարեկ Ավագյանը սուսերամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոն էր․ News.am

Հրդեհից զոհված Նարեկ Ավագյանը սուսերամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոն էր․ News.am

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է ժամկետային զինծառայող Նարեկ Ավագյանը։

19–ամյա Նարեկը Նորագավիթից էր։ Մեկ տարի առաջ էր բանակ զորակոչվել։ Զբաղվում էր սուսերամարտով, մինչեւ բանակ գնալն ընդունվել էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտ։ 

Նարեկն ընտանիքի կրտսեր զավակն էր, մեկ եղբայր ունի։ Նա մասնակցել էր սեպտեմբերյան ռազմական գործողություններին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նորագավիթի սուսերամարտի մարզադպրոցի ավագ մարզիչ Ալիկ Նավասարդյանը։

«Տասը տարի մեզ մոտ էր սովորում, մասնակցել էր բազմաթիվ մրցումների եւ բազմաթիվ մրցանակներ նվաճել։ Սուսերամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոն է,  միջազգային կարգի մրցանանակիր։ Նարեկը կարելի է ասել՝ մեր ձեռքի տակ է մեծացել, շատ համեստ, պարտաճանաչ ու խելացի սան էր։ Մենք պատրաստվում էինք դիմել պատկան մարմիններին, որ թույլատրեն  Նարեկը մասնակցի սուսերամարտի աշխարհի առաջնությանը, էն էլ էս ողբերգական դեպքը տեղի ունեցավ»,– ասաց Ալիկ Նավասարդյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ