20 01 2023

Սերյան Օհանյանի նկատմամբ միջնորդությունը Փաշինյանը պահել էր երեկվա նման մի աղետի համար․ Վարդանյան

Սերյան Օհանյանի նկատմամբ  միջնորդությունը Փաշինյանը պահել էր երեկվա նման մի աղետի համար․ Վարդանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյնը գրում է

Սերյան Օհանյանի նկատմամբ քերական հետապնդում հարուցելու միջնորդությունը Նիկոլ Փաշինյանը պահել էր երեկվա նման մի աղետի համար։

Պարզ սխեմա․ իրենք բերում են աղետը, հանրությունը տրամաբանական արձագանք է դրսևորում դրա նկատմամբ, իրենք տեսնում են տրամադրությունները ու միանգամից դաշտ են նետում նախօրոք պատրաստված մի այլ հնչեղ բան։

Կապ չունի, որ այդ քայլը մարդկային ճակատագրի հետ խաղալ է, կապ չունի, որ դա թշնամական օրակարգի սպասարկում է, կարևորը դժգոհություններն իրենցից հեռացնելն է։

Այդ նպատակով է դատախազը հիմա միջնորդություն ներկայացրել քերական հետապնդում հարուցելու համար, որ երկրորդ պլան մղվի երեկվա ողբերգությունը, Արցախի 40 օր շրջափակված լինելու հանգամանքը։

Բոլոր նրանք, ովքեր առաջ են տանում այս մարդկանց ապաշնորհ լինելու թեզը պետք է ուղղակի նայեն թե ինչ պրոֆեսիոնալիզմով են նրանք պահում իշխանությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ