Քրիստինա Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Պատերազմից հետո անցավ 2 տարուց ավել
Պայմանավորվածություններով տարածքներ հանձնելու հետևանքով 500 կիլոմետրից ավել նոր սահմաններ գոյացան:
Մերկ, անպաշտպան, մի կերպ, գեղի գոմերում տեղակայված, թշվառ, կիսակառույց սահմայանին պոստեր գոյացան, որոնց կառուցման ու կահավորման մասին ոչ ոք չմտածեց:
Իսկ այդ ընթացքում բազմագույն բերետավորները միլիարդավոր պարգևավճարներ ստացան նիկոլի հետույքը պահելու համար:
Այդ ընթացքում միլիոնավոր դոլարներով նիկոլը դաչա վերանորոգեց:
Այդ ընթացքում հարյուր հազարավոր դոլարներով զրահապատ մեքենաներ առան ալենների ու նիկոլների համար:
Այդ ընթացքում տոնածառներ ու լույսեր կախեցին Երևանում` հազարավոր դոլարներ ծախսելով:
Այդ ընթացքում պետբյուջեի փողերով Քաթարներին մեկնեցին ֆուտբոլ նայելու ու այդ ամենի համար երկրի անունից միլիարդավոր պարտքեր վերցրեցին:
Իսկ սահմար պահող զինվորը բենզինով փայտի փեջ էր վառում` հակահրդեհային բոլոր համակարգերի բացակայության ներքո:
Գիտեք ինչու՞:
Ես մի պատասխան ունեմ, որն էլ հենց իրենք են նախանշել, ինպես ասում է իրենցից մեկը` ռուսական բազան սպառնալիք ա թուրքերի համար , ապա հայկական բանակը ոչ միայն սպառնալիք է , այլ հենց այդ թշնամու արյուն թափելով երկիրը պաշտպանողն է:
Հենց այդ պատճառով է բնաջնջվում, դրսի ու ներսի թուրքի ձեռքով:
Իսկ ծրագրի իրականացնողները հայտնի են: Շատ երկար ման մի եկեք, իշխանությունը զավտած ոհմակն է:
Հերիքա մեր երեխեքին ուտես, նիկոլ, հեռացի!!!»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը