12 01 2023

Գենետիկ անալիզից հետո սեռը ճշտված նշվելու է․ թեժ բանավեճ առողջապահության հանձնաժողովում



ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում  քննարկվեց Քաթարի ու ՀՀ-ի միջև առողջապահության բնագավառում համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը, որի ընթացքում  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանին հարցրեց. «Նախարարի մակարդակով պոլիկլինիկաներին տրվել է հրաման, ըստ որի, երեխաների հիվանդության, առողջության պատմագրի մեջ պետք է ներառել կետ՝ սեռը նշելու իգական, արական և ավելացվել է երրորդ տարբերակը՝ «չճշտված»: Դուք, որպես պետական քաղաքականություն մշակողներ, ի՞նչ եք ենթադրում «չճշտված» եզրույթի տակ, կա՞ն ուսումնասիրություններ, թե որքա՞ն է Հայաստանում այդ չճշտված տարբերակով մարդկանց թիվը, ի՞նչ տոկոսային ներկայացվածություն կա, որ կարող ենք սեռի չճշտված տարբերակն օգտագործել, և  արդյոք հետագայում չի՞ կարող չճշտված սեռ ունեցողների հիվանդությունն ազդել՝ օգտագործելու այլ նպատակների համար»:  

Պատգամավորի հարցը վերածվեց թեժ բանավեճի, արդյունքում  Արմենուհի Կյուրեղյանն ասաց, որ իր հարցը կուղղի գրավոր տարբերակով ։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ