09 01 2023

«Երեք ախպեր են, ոչ մի ձևի չենք կարողանում դեմը առնենք»․ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար



 

Օրերս շինարարական աղբի թափման խպատճառով ջրագծի վթար էր տեղի ունեցել Երևանում՝ Կորեայի ձորում։ Երևանի քաղաքապետարանի այսօրվա՝ հունվարի 9-ի նիստում անդրադառնալով իրավիճակին, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանն ասաց, որ քաղաքացին արդեն երրորդ անգամն է նույն գործողությունն անում, երկու անգամ ապօրինի շինություն է սարքել, քանդել են, բայց չեն կարողանում քաղաքացուն կասեցնել։

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի դիտարկմանը, թե․ «Ուրեմն լավ չեք քանդում», վարչական շրջանի ղեկավարը արձագանքեց․ «Քանդում ենք, սարքում է․ երեք ախպեր են, մեկը հոգեկան խնդիրերի մեջ է, ոչ մի ձևի չենք կարողանում դեմը առնենք»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ