Թբիլիսիում՝ Ռուսթավելի պողոտայում, Ամանորի տոնակատարության ժամանակ անհաջող հրավառության պատճառով հրդեհվել է գլխավոր տոնածառը, հայտնում է ekhokavkaza.com-ը:
Բացի այդ, հրդեհի մի քանի դեպք է գրանցվել բնակելի շենքերում, հրավառության հետևանքով վնասվել են ծառեր և կայանված մեքենաներ, իսկ մեկ մարդ ճայթրուկներ արձակելիս կորցրել է ձեռքի մատները, գրում են տեղական լրատվամիջոցները։
Հսկայական քանակությամբ հրավառության և պիրոտեխնիկայի օգտագործումը Վրաստանի մայրաքաղաքում ամանորյա ավանդույթ է։ Ուստի հրշեջներն ու փրկարարներն ամեն տարի Ամանորի գիշերը ստիպված են աշխատել արտակարգ ռեժիմով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը