24 04 2023

Թբիլիսիում Ջահերով երթ է եղել

Թբիլիսիում Ջահերով երթ է եղել

«Վրաստանի Հայ Համայնք» հասարակական կազմակերպության ձեռնարկությամբ, նախօրեին Իսանի կայարանի մոտից, ժամը 19։30-ից մեկնարկել է ջահերով երթը դեպի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում գտնվող Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ:

Երթը Հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակի և արդարության հաստատման պահանջով էր կազմակերպված, որին մասնակցում էին տասնյակ մարդիկ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Ամբոխը շարժվում էր հայրենասիրական երաժշտության ներքո՝ իր հետ ծածանելով ՀՀ եռագույնը, Վրաստանի դրոշն ու «Հիշում ենք և պահանջում» գրությամբ պաստառներ:

Jnews-ը գրում է, որ երթի մասնակիցները հասնել են  Սուրբ Էջմիածին եկեղեցի, որտեղ աղոթել են անմեղ զոհերի հոգիների հագստության համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ