01 01 2023

Գարեգին Բ-ն այցելել է «Եռաբլուր»

Գարեգին Բ-ն այցելել է «Եռաբլուր»

Հունվարի 1-ին Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եպիսկոպոսաց դասի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի անկախության և պաշտպանության համար իրենց կյանքն ընծայաբերած հայորդիների հիշատակին:

«Աղոթք բարձրացրեցինք առ Աստված նահատակ քաջորդիների հոգիների խաղաղության համար»,- նշել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ