30 12 2022

Տպավորություն է, ասես Հայաստանի ու հայ ժողովրդի կյանքում որևէ արտառոց դեպք տեղի չի ունեցել․ Արշակ եպիսկոպոս Խաչատրյան



«Դատելով մեր կյանքում տեղի ունեցող երևույթներից, տպավորություն է, ասես Հայաստանի ու հայ ժողովրդի կյանքում որևէ արտառոց դեպք տեղի չի ունեցել ։ Դատելով փողոցում տիրող տրամադրություններից դժվար է հետևություն անել , որ ունենք  կենսական գոյության  խնդիրներ։ Ժողովրդին չեմ կարող մեղադրել , ի վերջո հանրային տրամադրությունների ձևավորման թիվ մեկ պատասխանատուն  իշխանությունններն են , որքան էլ մեզ մեղադրեն, որ ամեն ինչում թիրախավորում ենք իշխանություններին, բայց և այնպես,  թիվ մեկ պատասխանատուն  իշխանություններն են։  Եթե իշխանությունը հնարավորություն ունի, իր  վարկանիշը բարձրացնելու նպատակովնման հանրային  տրամդրություններ ձևավորել, ինչո՞ւ չի կարող այդ տրամադրությունները ձևավորել Ացախի հարցում ,Հայաստանին սպառնացող վտանգի դեպքում, իրականությունը պետք է շատ կոնկրետ պատկերներով ներկայացվի , ոչ թե մարդկանց ուշադրությոնը շեղել  իրական խնդիրներից։

Վարչապետը կառավարության նիստում խոսեց Լաչինի միջանցքից ՝ ուղղակիորեն դրանում մեղադրելով ռուս խաղաղապահներին։ Քաղաքագիտական շատ խորը գիտելիքներ անհրաժեշտ չէ ունենալ ,  որպեսզի հասկանաս, որ  յուրաքանչյուր գործողություն կարող էր  արդյունավետ լինել, երբ պահպանվում է հետևողականությունը․  դու չես կարող  երկու տարի առաջ , պատերազմից հետո հայտարարել, որ  Շուշին հայկական չէ ,  հայտարարել  , որ հնարավորություն չունենք լինել Արցախի անվտանգության երաշխավորը,  հայտարարել, որ միջազգային որևէ փաստաթուղ թ գոյություն չունի, որ Արցախը ճանաչված է Ադրբեջանի կազմից դուրս և հետո հանկարծ Արցախի անվտանգության երաշխավորի դիրքերից մեղադրես ռուս խաղապահներին»,-այս մասին Երկիր Մեդիա հ/ը-ի եթերում ասաց  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի   դիվանապետ  Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ