29 12 2022

Նիկոլ Փաշինյանը ցանկանում է զարգացնել հայկական ֆուտբոլը

Նիկոլ Փաշինյանը ցանկանում է զարգացնել հայկական ֆուտբոլը

Կառավարությունը 2.5 միլիարդ դրամ հատկացրեց Երևանում, Արարատի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում Ֆուտբոլի 4 դպրոց կառուցելու նպատակով:

Հայաստանում ֆուտբոլի ենթակառուցվածքների զարգացման նպատակով նախատեսվում է Երևան քաղաքում, ՀՀ Արարատի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում կառուցել թվով 4 ֆուտբոլի դպրոց՝ արհեստական կամ բնական խաղադաշտերով, անհրաժեշտ հարակից շինություններով, փակ մարզադահլիճներով:

Նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ֆուտբոլում հաջողություններ ունենալու համար գլխավոր նախապայմանն այն է, որ ավելի շատ երեխաներ սկսեն ֆուտբոլ խաղալ, այդ ժամանակ մարզիչներն ավելի լայն հնարավորություն կունենան տաղանդներին բացահայտելու համար:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ