Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հիշեցնում են, Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման վերջնաժամկետը 2022 թվականի դեկտեմբերի 30-ն է։
«Դիմել կարող եք՝ մուտք գործելով Միասնական սոցիալական ծառայության www.socservice.am կայքի «Առցանց դիմումներ» բաժնի «Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիր․ առցանց դիմումներ» պատուհան և լրացնել պահանջվող տվյալները (հղումը՝ https://bit.ly/37WXffK )»,-մանրամասնում են նախարարությունից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը