27 12 2022

Պապիկյանի հրամանով զինված ուժերի ողջ անձնակազմը ստացել է պարգևավճար՝ մեկ պաշտոնային դրույքաչափի չափով

Պապիկյանի հրամանով զինված ուժերի ողջ անձնակազմը ստացել է պարգևավճար՝ մեկ պաշտոնային դրույքաչափի չափով

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով զինված ուժերի ողջ անձնակազմը ստացել է պարգևավճար՝ մեկ պաշտոնային դրույքաչափի չափով:

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:

Հարց. Ամանորյա տոներին ընդառաջ պետական տարբեր կառույցներ պարգևատրում են իրենց աշխատակիցներին, արդյոք ՀՀ զինված ուժերի զինծառայողները և պաշտպանության նախարարության անձնակազմը պարգևատրվել են:

Պատասխան. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով զինված ուժերի ամբողջ անձնակազմը ստացել է պարգևավճար՝ մեկ պաշտոնային դրույքաչափի չափով, ինչը, կարող եմ ասել, որ զինված ուժերում աննախադեպ է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ