27 12 2022

Ասկերանում շաքարավազի, բանջարեղենի պակաս կա, ձավարեղեն չկա, սպառման եզրին են ծխախոտն ու հիգիենայի պարագաները

Ասկերանում շաքարավազի, բանջարեղենի պակաս կա, ձավարեղեն չկա, սպառման եզրին են ծխախոտն ու հիգիենայի պարագաները

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի գյուղերում, որտեղ զբաղվում են գյուղատնտեսությամբ, ներկայում բավարար բանջարեղեն ու մրգեր ունեն, սակայն շրջկենտրոնում դրանց պակասն արդեն զգացվում է: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը՝ անդրադառնալով Ստեփանակերտ-Գորիս միջպետական ճանապարհի արդեն 15 օր փակ լինելու հետևանքով շրջանում տիրող  իրավիճակին:

«Ասկերանում շաքարավազի, բանջարեղենի և մրգերի խնդիր ունենք: Ձավարեղեն չկա: Սպառման եզրին են ծխախոտն ու հիգիենայի պարագաները:  Առկա ապրանքատեսակները շարունակվում են վաճառվել նախկին գներով։ Խանութներն այս պահին դեռ մի կերպ բավարարում են պահանջները, բայց այսպես տևական շարունակվելու  դեպքում  իրավիճակը կբարդանա», - ասել է շրջվարչակազմի ղեկավարը՝ հավելելով, որ ասկերանցիները հոժարակամ են ընդունել  խնայողության ռեժիմի անցնելու գաղափարը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ