Արդեն 14 օր է, ինչ ադրբեջանցիները փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, ինչի հետևանքով շուրջ 120 հազար մարդ փաստացի մնացել է շրջափակման մեջ, իսկ 1000-ից ավելի արցախցիներ էլ չեն կարողանում գնալ հասնել իրենց ընտանիքներին: Մարտիրոսյան Թալիշը մեկն է այդ 1000 արցախցիներից, որ վիրավոր որդուն բերել է Երևան վերականգնողական կուրսրի և չի կարողանում հետ գնալ Արցախ:
Մյուս որդին էլ զոհվել է 44 օրյա պատերազմի ժամանակ, Արցախում իրեն սպասում են կինը, դուստրն ու որդին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը