Ես չեմ լսել, որ որեւէ մեկը քննադատի ռուս խաղաղապահներին: Այս մասին դեկտեմբերի 26-ին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը։
Նա չբացառեց, որ կան ոչ բարեկամական ուժեր, որոնք դա անում են.
«Ուղղակի հիմարություն է նման բաներ անելը, երբ Ռուսաստանն իրականում ապահովում է խաղաղությունը Հայաստանում»,- ընդգծեց դեսպանը։
Կոնյուկը վստահեցրեց, որ Ռուսաստանն անում է ամեն ինչ՝ Լեռնային Ղարաբաղի հետ կապված հարցերը լուծելու համար։
«Ռուս խաղաղապահների, ռուս սահմանապահների միայն ներկայությունը որոշ չափով անվտանգության միջոց է։ Ուստի այս քննադատությանը պետք է համապատասխան արձագանք տալ։ Իհարկե, դա չի կարելի անտեսել։ Պետք է հասկանանք, որ մեր երկրների համար լավը ցանկացողները չեն, որ քննադատում են»,- հավելեց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը