22 12 2022

ՔՊ-ական պատգամավորը դարձել է հայտնի խանութի բաժնետեր․ «Հրապարակ»

ՔՊ-ական պատգամավորը դարձել է հայտնի խանութի բաժնետեր․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Իշխանափոխությունից հետո ՔՊ-ական պատգամավորների ֆինանսական վիճակը գնալով բարելավվում է։ Ծնունդով Արագածոտնի մարզի Քուչակ գյուղից, պատգամավոր Մաթևոս Ասատրյանը, անհայտ հանգամանքներում, 2021 թվականին դարձել է հայտնի շինանյութի խանութների ցանցի՝ «Կարգին շինանյութի» բաժնետեր։

Ըստ Ասատրյանի հայտարարագրերում նշված տվյալների, «Նորիկ-70» ՍՊԸ-ի 12 տոկոս բաժնեմասը պատկանում է իրեն։

Հետաքրքրական է, որ Ասատրյանի դրամական միջոցները չեն գերազանցում 5 մլն դրամը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ