Մարտակերտի շրջանում շրջափակման 8-րդ օրը կյանքն ընթանում է բնականոն հունով: Այս մասին նշել է Մարտակերտի շրջանային վարչակազմի ղեկավար Արսեն Ավանեսյանը:
Նա հերքել է լուրերը, թե շաբաթ եւ կիրակի իրենք փակել են ադրբեջանական ավտոշարասյան ճանապարհը. «Այդ ճանապարհը ադրբեջանցիների համար փակ է դեկտեմբերի 12-ից եւ չի գործելու, մինչեւ չբացվի Արցախի կյանքի միակ ճանապարհը: Շրջանում որոշ բաների պակաս կա, բայց ընդհանուր առմամբ, նորմալ է, խուճապի մատնվելու բան չկա, հանգիստ է: Կարգի համաձայն օպերատիվ շտաբի հետ քննարկման արդյունքում, այն ամենը, ինչ պետք է շրջանի կարիքները բավարարելու համար, հրատապ բավարարվում է»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը