12 04 2024

Օկուպացված Քարվաճառում 2 ադրբեջանցի է զոհվել

Օկուպացված Քարվաճառում 2 ադրբեջանցի է զոհվել

Քարվաճառում ադրբեջանական բեռնատարն ընկել է գետը: Այս մասին հաղորդում է թուրքական APA գործակալությունը՝ նշելով, որ միջադեպը գրանցվել է Քարվաճառի շրջանի Ջոմարտ գյուղում։

Շիրվան քաղաքի բնակիչ Ռահիմ Շահբազովը (ծնված 1981 թ.), ով վարել է «Howo» բեռնատարը, կորցրել է կառավարումը, ինչից հետո ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընկել գետը։

Միջադեպի հետևանքով զոհվել են վարորդ Շախբազովը և ուղևոր Բախրամ Սադիգովը (ծնված 1998 թ.)։

Փաստի առթիվ հետաքննություն է տարվում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ