Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի ՏՄՊ վարչության մասնագետների կողմից 2022թ. դեկտեմբերի 17-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 22 առևտրային օբյեկտներում 56 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման (16.12.2022թ.) համեմատ, արձանագրվել է 3 ապրանքատեսակի միջին գների նվազեցում (գների մոնիթորինգ): Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի ՏՄՊ վարչության մասնագետների կողմից 2022թ. դեկտեմբերի 17-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 8 դեղատներում որոշ դեղերի, մանկական կերերի և տակդիրների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման (16.12.2022թ.) համեմատ, արձանագրվել է 5 ապրանքատեսակի միջին գների նվազեցում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը