Վրացական իշխանությունները վերանայել են ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ գործող պայմանագիրը և պայմանավորվել են ներմուծվող գազի գինը իջեցնել մոտ 15% -ով: Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Տուրնավան:
«Հաշվի առնելով մրցակցության աճը և այն փաստը, որ աշխարհում նավթի գները անկում են ապրում, մենք այսօր վերանայեցինք «Գազպրոմի» հետ պայմանագիրը, որը կնպաստի գազի գների իջեցմանը: Առևտրային գաղտնիքներից ելնելով՝ ես ձեզ հստակ թվեր չեմ ներկայացնի, բայց կասեմ, որ բնական գազի գինը կկրճատվի մոտ 15 % -ով», - նշել է Տուրտավան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը