17 08 2022

Գյումրիի երկաթուղային կայարանում պայթուցիկի առկայության մասին ահազանգը կեղծ է եղել

Գյումրիի երկաթուղային կայարանում պայթուցիկի առկայության մասին ահազանգը կեղծ է եղել

Գյումրիի երկաթուղային կայարանն անցել է բնականոն աշխատանքի. տարածքում պայթուցիկ նյութի առկայության մասին ահազանգը կեղծ է եղել, գրում է «Արմենպրես»-ը։

Ժամը 10:40-ի սահմաններում ՀՀ ԱԻՆ և ոստիկանական ուժերի կողմից տեղում աշխատանքներ են իրականացվել, կայարանի վարչական շենքում գտնվող բոլոր մարդիկ տարհանվել են: Սակրավորների ստուգումից հետո կայարանն անցել է բնականոն աշխատանքի:

«Տարածքը սահմանազատվեց, կատարվեց տարհանում, իսկ գնացքի նստեցում-իջեցումը կազմակերպեցինք շենքի հեռվից: Շենքն ամբողջովին ստուգեցին և, համոզվելով, որ ամեն ինչ նորմալ է, անցանք մեր բնականոն աշխատանքի»,- տեղեկացրել է Գյումրու Երկաթուղային կայարանի մեկնակայանի պետ Սերգեյ Ալեքսանյանը՝ նշելով, որ գնացքներն այս պահին աշխատում են,  հետաձգումներ չկան:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ