15 12 2022

Ստեփանակերտի հանրախանութներում պարենային որոշ ապրանքատեսակներից դեֆիցիտ է առաջացել



Ստեփանակերտի խանութներում պարենային որոշ ապրանքատեսակների դեֆիցիտ է առաջացել, բայց թանկացումներ չեն արձանագրվել:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժից։

Լրատվականի նկարահանող խումբը շրջել է Ստեփանակերտի խանութներում: Որոշ տեղերում սպառվել է շաքարավազը, ալյուրը, ձեթը:

Իսկ այն խանութներում, որտեղ նշված ապրանքատեսակներն առկա են՝ վաճառվում են չափաբաժնով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ