14 12 2022

Այս իրավիճակի պատասխանատուն եռակողմ հայտարարության կողմերն են. Արցախի ՄԻՊ



Մեր հավաքագրած ինֆորմացիայի համաձայն՝ 1100 մարդ է, որ կամ Արցախից չեն կարողանում վերադառնալ ՀՀ, կամ ՀՀ-ից չեն կարողանում վերադառնալ Արցախ՝ տուն: ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Կապի մեջ ենք տարբեր անձանց հետ՝ առաջնային օգնության անհրաժեշտ իրերը նաև Հայաստանի համապատասխան մարմիրնների հետ համակարգված փորձում ենք ապահովել»:

Հարցին՝ ինչ ակնկալիքներ կան միջազգային կառույցներից, Գեղամ Ստեփանյանն ասաց. «Ամենակարևոր հարցն այն է, որ 3-րդ օրն է միջազգային կազմակերպությունը, որը մարդու իարվունքների, աշխարհում խաղաղության համար է  ստեղծվել, որևէ արձագանքի, գնահատականի չի արժանացրել կատարվածը»:

Ավելին՝ տեսանյութով:  

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ