Ադրբեջանցի «բնապահպանների» սադրանքները Շուշիում շարունակվում են։
Նրանք առավոտից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին եւ հիմա էլ վանկարկում են. «Մենք պահանջում ենք Վոլկովին» (Արցախում ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար Անդրեյ Վոլկով- խմբ.):
Նշենք, որ երեկ Ադրբեջանը բողոքի նոտա է հղել ՌԴ-ին ՝ Լեռնային Ղարաբաղի հանքավայրեր այցելելու արգելքի պատճառով։
Ադրբեջանական կողմը շաբաթ օրը մտադիր էր այցելել Մարտակերտի շրջանի Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր՝ դիտարկումներ անցկացնելու մասին նամակի հիման վրա, որն ուղարկվել էր խաղաղապայ առաքելության հրամանատարությանը։ Սակայն հանքարդյունաբերական ընկերության աշխատակիցներն ու հարակից բնակավայրերի բնակիչները արգելափակել են ադրբեջանցիների մուտքը հանքավայր։ Այս առնչությամբ որոշում է կայացվել հարցին անդրադառնալ լրացուցիչ քննարկումներից հետո։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը