11 12 2022

Երևանում կայացած «Մանկական Եվրատեսիլում» հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցիչը

Երևանում կայացած «Մանկական Եվրատեսիլում» հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցիչը

Երևանում կայացած 20-րդ «Մանկական Եվրատեսիլում» հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Լիսանդրոն՝ «Oh Maman» երգով։ Հայաստանի պատվիրակ Նարեն զբաղեցրեց 2-րդ տեղը։

Քվեարկության արդյունքում Լիսանդրոն պրոֆեսիոնալ ժյուրիից ստացավ 127 միավոր, իսկ առցանց քվեարկության արդյունքում՝ 71 միավոր: Նա հաղթող դարձավ ընդհանուր 203 միավորով:
Հայաստանի պատվիրակ Նարեն նրան զիջեց ընդամենը 23 միավորով:

Հայաստանի ժյուրիի կազմում էին պրոդյուսեր Դավիթ Բադալյանը, «Մանկական Եվրատեսիլի 2021»-ի հաղթող Մալենան, «Մանկական Եվրատեսիլ 2011»-ում Հայաստանի պատվիրակ Դալիթան, երգչուհիներ Brunette-ը և Նարե Էլիզբարյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ