«Եվրատեսիլ-2023» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Բրյունետը իր «Future Lover» երգով զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը։
Մրցույթի հաղթողն է Շվեդիայի ներկայացուցիչ Լորինը, 2-րդ տեղը գրավեց Ֆինլանդիայի, 3-րդը՝ Իսրայելի ներկայացուցիչները։
Լորինը «Եվրատեսիլ»-ում հաղթել էր նաև 2012-ին։
Եզրափակչում ելույթ ունեցավ 26 երկրի ներկայացուցիչ։ Հայաստանն իր 12 միավորը տվել է Իսրայելի ներկայացուցչին։ Վերջնական արդյունքը ստացվել է ժյուրիի ու հեռուստադիտողի քվեարկության արդունքում։
Հիշեցնենք, որ մրցույթը կայացավ Լիվերպուլում։ Անգլիան հյուրընկալեց երգի միջազգային մրցույթ «Եվրատեսիլը» անցյալ տարվա հաղթող Ուկրաինայի անունից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը