ԱԽՔ Արմեն Գրիգորյանն այսօր ԱԺ-ում զեկուցելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում և կից փաթեթի օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, նշեց, որ Ներկայացված փաթեթով առաջարկվում է Պետական պահպանության ծառայությունը առանձնացնել ԱԱԾ մարմինների համակարգից՝ այն նախատեսելով որպես վարչապետին ենթական պետական կառավարման մարմին։
Հարցն ուղղելով Արմեն Գրիգորյանին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը նշեց․ « Որքան հիշում եմ, Դուք ևս միշտ հանդես եք եկել սուպերվարչապետության դեմ, հիմա ի՞նչ պատահեց, որ եկել ներկայացնում եք մի փոփոխություն, որը սուպերվարչապետությունը, մեղմ ասած, չի կազմաքանդում, ինչո՞ւ կառավարությունում որոշեցին, որ այդ հարցը հենց Դուք պետք է ներկայացնեք և, ի վերջո, երբ շեշտում եք, որ ԱԱԾ-ն արդեն ազատ կլինի գործելուց, այդ կառույցը ինչո՞վ էր կաշկանդում ԱԱԾ-ին, որ իր բուն գործով զբաղվի»։
Ի պատասխան Արմեն Գրիգորյանն ասաց․ «Ինձ համար տարբերություն չկա սուպերվարչապետությո՞ւն է, թե՝ վարչապետություն, կարևորը ազատ ու արդար ընտրություններ լինեն»։
Մանրամսն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը