09 12 2022

Այս տեսանյութի իսկությունն էլ հո չենք կարող կասկածի տակ դնել. Քրիստինե Վարդանյան

Այս տեսանյութի իսկությունն էլ հո չենք կարող կասկածի տակ դնել. Քրիստինե Վարդանյան

«Հայաստան» խմբակցութայն պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է.

Երեկ նաև իմ կողմից տարածված 10 տարեկան Արամի նամակի մասին:

Այսօր համացանցում հերքում է տարածվել առ այն, որ նման ընտանիք Ջերմուկում չի բնակվում:

Նամակի մեջ նման տեղեկատվություն չկա էլ, ուստի չի կարող այդ փաստի հերքումը կասկածի տակ դնել նամակի իսկությունը:

Նամակի սկզբնաղբյուրը ես չեմ, այն իմ տարածելուց առաջ տարածել են բազմաթիվ օգտատերեր: Նամակի իսկությանը կասկածելու առիթ ես չունեմ նաև այն պատճառով, որ անձնապես եմ լսել ինչպես են զոհվածների ընտանիքների երեխաները որպես նվեր իրենց հայրերին ուզում:

Սա է մեր իրականությունը: Ես հասկանում եմ դրանից ամեն կերպ խուսափելու մարդկային ցանկությունը, բայց իրականությանը կարող ենք հաղթել միայն դրան բաց աչքերով նայելու դեպքում:

Այս տեսանյութի իսկությունն էլ հո չենք կարող կասկածի տակ դնել:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ