Էլիզավետա Բուդաղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հարգելի հերոսածին ծնողներ,ես հանդիսանալով ձեզանից մեկը , երբեք չեմ հաշտվել ու չեմ հաշտվի այս իրականության հետ ։
Ինչպես տեսնում եք ,ո՛չ ժամանակը ո՛չ էլ երևույթները մեր ցավը չեն բուժում ու չեն բուժելու ,հաստա՛տ։ Այո՛, համաձայն եմ , <<ցավը տիրոջն է ցավեցնում>>, բայց համոզվեցի ևս մեկ անգամ,որ մեր տղաների անձնազոհությունը շատ քչերն են ընկալել ։ Այսօր մեծամասնությունը պատրաստվում է նշել Նոր Տարին, որը նշում են ընտանյոք հանդերձ։ Երևի միակ տոնն է որ դեռ չեն <<հարամել>>, չնայած հազարավոր ընտանիքներ , որոնցից մեկը իմ ընտանիք է նշելու ենք զինվորական պանթեոնում՝ Եռաբլուրում։
Խոսքս ուղղում եմ իմ բախտակից ծնողներին, սույն թվականի, դեկտեմբերի 28 -ին ,16:00-ին ես լինելու եմ Հայաստանի Հանրապետության հրապարակում ,իմ որդու՝ հերոս, կամավորական Արման Օհանջանյանի լուսանկարով ,կխնդրեի ձեզ միանալ ինձ ,ձեր հերոսների լուսանկարներով, որպեսզի տոնածառի գեղեցկությամբ և լույսերից կուրացած ժողովուրդն ևս մեկ անգամ հիշի, թե ում է պարտական այսօր, ևս մեկ անգամ նայեն այդ հերոս տղաների նկարներին և մի փոքր ցածր զրնգացնեն իրենց գինով բաժակները և եկող սերնդին ցույց տան , որ կյանքը միայն ճոխություններով չի ,ուրիշի կյանքի գնով ապրելով՝ գոնե պետք է առաջինը հարգեն ազգի հերոս նահատակների հիշատակը ու կառուցեն ամուր , անվտանգ երկիր , որպեսզի վաղը կարողանան իսկապես ուրախանան, ու խաղաղ երկնքի տակ ապրեն ,և որպեսզի այլևս մեր շարքերը չհամալրեն սևազգեստ մայրեր։
Հուսով եմ արժանապատիվ և ադեկվատ են մեր բոլոր ծնողները,և նրանք նույնպես կմիանան ինձ ։ Ես այդ օրը ոչ մի բողոք և ոչ մի կոչ չեմ անելու ,լռությունը իմ փոխարեն ամեն ինչ կասի ։
Ես գնում եմ իմ որդու համար ,եթե համամիտ եք ինձ հետ,եթե գտնում եք որ մեր տղաներն էլ պետք է մեր հետ ուրախ Նոր Տարի նշեին, միացեք իմ լռության ակցիային` <<Խոսում են տղաները>> խորագրով ։
Հգ Նախապես ուզում եմ զգուշացնել ,բոլոր այն <<խելոքներին>>, ովքեր կփորձեն ինձ <<խրատել>> ,կամ <<սփոփել>> , ինձ ո՛չ ձեր սփոփանքն է պետք, ո՛չ էլ կարեկցանքը ,ձեր <<խրատն>> էլ ձեզ պահեք,ես ինքս եմ ուրիշներին խրատում ։
Կհանդիպենք Հայաստանի Հանրապետության հրապարակում։
Պարզապես ձեր թանկ ժամանակից մի փոքր նվիրեք հերոսներին
28.12.22
16:00
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը