«Բոլոր այն հարցերը, որ վերաբերվում են ԶՈՒ-երի համալրվածությանը անչափ կարևոր են մեր ժողովդի համար և երկրորդը՝ զինվորական ծառայության գրավչության համար անչափ կարևոր է հատկապես՝ սոցիալական ուղղությունը, բայց դրանք պետք է դրվեն ճիշտ հիմքերի վրա»,-այս մասին ԱԺ-ում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհնայանը։
Անդրադառնալով պրոֆեսիոնալ բանակին նա նշեց, որ ԶՈւ-երում խառը համալրման սկզբունքը երկար է տևելու և՛ պայմանագրային ծառայության անցնելու, և՛ ժամեկտային ծառայության համալրվածության խնդիրը լուծելու տեսակյունից։
«Ինչ վերաբերվում է ատեստացիոն համակարգին, ԶՈՒ-երում գոյություն ունի այդ համակարգը, և ներկայացված տարբերակով ատեստացիան կապել միայն հավելավճարի հետ ճիշտ չէ, անհավասար պայման է առաջացնելու»,-ասաց Սեյրան Օհանյանը ։
«Հայաստան» խմբակցությունը կողմ է՝ ցանկացած տիպի բազային հիմնական աշխատավարձի ավելացմանը ԶՈՒ-երում․ կողմնակից ենք համալրմանը, բազային աշխատավարձի ավելացմանը, դեմ՝ ատեսատցիայի ներկայացված համակարգի ներդրմանը»,-ասաց Սեյրան Օհանյանը։
Մանրամասն՝ տեանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը