Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի 10 վարորդներ այսօր մեկնել են Գերմանիա ` 12–օրյա վերապատրաստում անցնելու։ Այս մասին դեկտեմբերի 5-ին Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ հայտնեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը։
Նրա խոսքով` վարորդների ընդունելության գործընթացը կրելու է ամենօրյա բնույթ։
«Այս պահի դրությամբ ունենք 275 գրանցված վարորդ, որոնք հիմնականում Արարատի և Արմավիրի մարզից են։ Առաջիկայում նրանց փաստաթղթերը կենթարկվեն մանրակրկիտ զննության, որից հետո ամեն կիրակի մեզ մոտ կկազմակերպվի պրակտիկ ավտոբուսով երթևեկ»,– նշեց Թարփոշյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը