01 12 2022

Ջերմուկին հասցված վնասը կազմել է շուրջ 30 տոկոս․ Վայոց Ձորի մարզպետ



Սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Ջերմուկին հասցված վնասը կազմել է մոտ 30 տոկոս։ Լրագրողների հետ զրույցում ասաց  Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը։

Մարզպետը նշեց, որ այժմ առաջընթաց կա, մի շարք հյուրանոցներում ամանորյա տոներին ընդառաջ ամրագրվում են համարներ, սակայն նախկին ծանրաբեռնվածությունը չկա. «Այցելուների հետհոսքի հետևանքով տեղացիները կորցրել են իրենց աշխատանքը, սակայն այժմ ամեն ինչ աստիճանաբար վերականգնվում է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ