Դատարանը (նախագահող դատավոր՝ Մնացական Մարտիրոսյան) այսօր հրապարակեց «պատմության ուսուցչի» գործով դատավճիռը։ «Բռնության կոչերի» հոդվածով Հակոբ Գրիգորյանը դատապարտվեց 150 հազար դրամ տուգանքի։ Այս մասին հայտնում է պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Հաշվի առնելով դատավորի հետագիծն ու հանրային ընկալումը՝ մեղադրական դատավճիռը մեզ համար անակնկալ չէր։ Մենք բնականաբար համաձայն չենք դատավճռին, և վստահորդիս հետ կքննարկենք դատական ակտի բողոքարկման հարցը միայն դրա ամբողջական տեքստը ստանալուց հետո. մեզ շատ հետաքրքիր է, թե ինչ փաստարկներով է դատարանը հերքել մեր պնդումները։
ՀԳ. Այս գործը իրավապաշտպանական հիմունքով ստանձնել եմ շուրջ տասը ամիս առաջ՝ լրագրողների «ահազանգով» առ այն, որ ն.փաշինյանի նկատմամբ «բռնության կոչի» համար դատարանի առջև է կանգնել մի ուսուցիչ, որը պաշտպան չունի։ Հավատամքս այն է, որ Հայրենիք հանձնողների դեմ արտահայտվող ու դրա համար ռեժիմի կողմից հետապնդման ենթարկվող ոչ ոք չպետք է իրեն միայնակ ու լքված զգա, և ուժերիս ներածին չափով փորձում եմ ապահովել այդ գաղափարը»,- գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը