03 03 2020

Հայաստանը վերածվել է մեկ հոգու ռիելիթի-շոուի. Մարինե Սուքիասյան

Հայաստանը վերածվել է մեկ հոգու ռիելիթի-շոուի. Մարինե Սուքիասյան

Վիրուսի տարածումից մինչև երկրի էպիդեմիոլոգիական վիճակի օպերատիվ տեղեկատվություն տալիս է երկրի վարչապետը։ Ինքն իրեն նշանակել է ՀՀ գլխավոր վիրուսաբան։ Նա՛ է հայտնում թեստավորվածների թիվը և թեստերի պատասխանները։ Սա մեր երկրի ընթացիկ աննորմալություններից ամենասուրն է։ Մինչ այդ խոսում էր դեռևս քննության փուլում գտնվող քրեական գործերից, և ինքն իրեն հռչակել էր ՀՀ գլխավոր քննիչ կամ դատախազ։ Հետո կայացնում էր դատավճիռներ՝ ինքն իրեն ներկայացնելով որպես երկրի գլխավոր և միակ դատավոր՝ երդվյալ ատենակալների ամբողջություն։ Շաբաթ-կիրակի օրերին մեկնաբանում է երկրի ռեստորանները և ինքնաներշնչվում, որ երկրի գլխավոր ռեստորանային մասնագետն է։ Պարբերարաբար դառնում է երկրի թիվ 1 վիճակագիրը՝ հիմնականում չճշտված և չստուգված ցուցանիշներ ներկայացնելով, հետո դառնում է երկրի գլխավոր տնտեսագետը, վարչապետի մամուլի խոսնակը։ Իսկ ժամանակ առ ժամանակ դառնում է երկրի հիմնական իրադարձային լրագրողը՝ տարբեր թեմատիկ ռեպորտաժներ ներկայացնելով լսարանին։ Կարո՞ղ է մեկը բացատրել, թե Փաշինյանն ինչո՛ւ է ինքն իրենով փոխարինում բոլոր պետական ինստիտուտները, մասնագետներին։ Հայաստանը վերածվել է մեկ հոգու ռիելիթի-շոուի։ Փաշինյանն ամենուր է , ամեն տեղ՝ ձեր կյանքի ամեն դրվագում։ Իր նոսրացող համակիրների շրջանակը վերածվել է տոտալիտար աղանդի, որը, սակայն, ունի ԱԺ մեծամասնություն և ուժայիններ։ Մնացած հանրությունը տարակուսանքի մեջ է. կդիմանա՞ պետությունը, թե՞ ոչ։

Մարինե Սուքիասյան «Այլընտրանքային նախագծեր խումբ»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ