28 11 2022

Պարեկների կողմից տուժած քաղաքացին ստացել է կողերի կոտրվածք․ հայտնում է բժիշկը



Ինչպես հայտնի է , Լոռու մարզում Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան ճանապարհը բացելիս՝ պարեկները ծեծել են մի քանի քաղաքացու:Պարեկները վեճի են բռնվել մի տղամարդու հետ, որը խնդրել է իր հետ հարգանքով խոսել: Խոսակցությանը միջամտել է քաղաքացու եղբայրը: Հետո՝ տղամարդու 17 տարեկան որդին:Վեճին խառնված մեկ տասնյակից ավելի պարեկները, ըստ ահազանգի, դաժան բռնություն են կիրառել՝ օգտագործելով նաև արցունքաբեր գազ: 2 մարդ՝ այդ թվում անչափահաս տղան, կոտրվածքներով հիվանադանոց են տեղափոխվել:

Yerevan.Today-ի նկարահանող խումբն այսօր  եղել է Վանաձորի բժշկական կենտրոնում , զրուցել կենտրոնի փոխտնօրենի հետ՝ տեղեկանալու տուժածների որպիսության մասին։

 «Ավետիսյան Ռադիկը 6-9-րդ կողերի կոտրվածքով տեղափոխվել է բժշկական կենտրոն, վիճակը միջին ծանրության է» ,-ասաց բժիշկը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ