Աժ արտահերթ նիստում «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցերի նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հետևյալ հարցը բարձրացրեց․ «Երբ այս հարցը հրատապ կարգով բերվեց օրակարգ իմ մոտ հարց առաջացավ՝ այդ ի՞նչ տեղի ունեցավ, ո՞րն է դրա հրատապությունը ․ էդ ի՞նչ թուղթ կա, որ արխիվում այլևս այդ թղթի համար տեղ չկա , այս հարցը լեգիտիմ է և մենք ուզում ենք սա հասկանալ ․ բայց հասկանում ենք, որ ԱԱԾ արխիվում հասարակ թղթեր չեն պահվում»,-ասաց պատգամավորը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը