23 11 2022

ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է անում հեռու մնալ Երևանում ընդդեմ Պուտինի ակցիաների վայրերից

ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է անում հեռու մնալ Երևանում ընդդեմ Պուտինի ակցիաների վայրերից

Հայաստանում ամերիկյան դեսպանատունը կոչով է հանդես եկել՝ ուղղված Հայաստանում գտվող իր քաղաքացիներին։ Կոչ է անում հեռու մնալ այն վայրերից, որտեղ այսօր տեղի են ունենալու ակցիաներ՝ ընդդեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի։ Նշենք, որ այսօր՝ նոյեմբերի 23-ին, Երևանում տեղի է ունենալու ՀԱՊԿ գագաթնաժողով, որին մասնակցելու են բոլոր անդամ երկրների ղեկավարները։ Հայաստանում նախատեսվում են մի քանի բողոքի ցույցեր՝ գերիների հարազատների, սորոսականների, արևմտամետների և այլ խմբերի կողմից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ