17 06 2024

Քաղաքացիներին ջարդելու, անդամախեղելու ֆոնին ԱՄՆ-ն Երևանում ժողովրդավարության մասին համաժողով է անցկացրել

Քաղաքացիներին ջարդելու, անդամախեղելու ֆոնին ԱՄՆ-ն Երևանում ժողովրդավարության մասին համաժողով է անցկացրել

Հունիսի 17-ին Երևանում մեկնարկել է Տեղական ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովը, որտեղ բացման խոսքով հանդես են եկել ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ Վերման և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը:

Համաժողովին մասնակցել են տեղական ինքնակառավարման, նահանգային և մարզային կառավարման մարմինների պաշտոնատար անձինք՝ կարծիքներ փոխանակելու ժողովրդավարական հասարակարգում տեղական օղակի առաջնորդների դերի ու գործունեության վերաբերյալ։

Ամերիկյան պատվիրակությունը գլխավորել է ԱՄՆ պետքարտուղարության Նահանգային և քաղաքային դիվանագիտության հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Նինա Հաչիգյանը, նրան ուղեկցել է Կոմերցիոն և բիզնես հարցերով հատուկ ներկայացուցիչ Սառա Մորգենթաուն։ Պատվիրակության կազմում են Գլենդելի (Կալիֆորնիա) քաղաքապետ Էլեն Ասատրյանը, Կալիֆորնիայի նահանգապետարանի Պլանավորման և հետազոտությունների գրասենյակի տնօրեն Սեմուել Ասեֆան, Փասադենայի (Կալիֆորնիա) քաղաքապետ Վիկտոր Գորդոն, Սքրենթոնի (Փենսիլվանիա) քաղաքապետ Փեյջ Կոնյետին, Լոս Անջելեսի (Կալիֆորնիա) քաղաքապետարանի տեղեկատվական կառավարման գրասենյակի պետ Թեդ Ռոսը, Հելենայի (Մոնթանա)  քաղաքապետ Վիլմոնտ Քոլինսը և Կանզասի նահանգապետարանի գյուղատնտեսության դեպարտամենտի պետի տեղակալ Քելսի Օլսոնը։

Հայաստանից մասնակցել են Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանը, Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը, Վանաձորի համայնքապետարանի Զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Լիլյա Դավթյանը, էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար և գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը, Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչպես նաև Հայաստանի մի շարք այլ պաշտոնյաներ՝ պետական կառավարման տեղական, մարզային և կենտրոնական օղակներից։

Համաժողովի բացման ժամանակ քաղաք-համայնք և նահանգ-մարզ նոր գործընկերությունների ձևավորման իրենց մտադրությունների մասին հայտարարեցին Մոնթանա նահանգի Հելենա քաղաքը և Լոռու մարզի Ստեփանավան համայնքը, Փենսիլվանիայի Սքրենթոն քաղաքը և Արմավիրի մարզի Արմավիր համայնքը և Միչիգանի նահանգը և Տավուշի մարզը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ